Խատուտիկով և կիտրոնով մուրաբա. գարնան հրաշքը


20:45 , 6 մայիս, 2019

Իսկ դուք երբևէ փորձե՞լ եք խատուտիկի մուրաբա։ Կարծում ենք՝ ոչ։ Եկեք այսօր այն միասին պատրաստենք։

Անհրաժեշտ բաղադրիչներ

варенье из одуванчика рецепт

Պատրաստման եղանակը

1. Համեղ ծաղկային մուրաբա պատրաստելու համար պետք է սկզբում ճիշտ հավաքել ծաղիկները։ Նախ խատուտիկները հավաքելիս պետք է պարզ, արևային օր լինի, որպեսզի ծաղիկներն ամբողջությամբ բացված լինեն։ Երկրորդ՝ աշխատեք, որ ծաղիկները փոշոտ ու աղտոտված օդով վայրերից չհավաքեք։

2. Հավաքեք 250 ծաղիկ։ Հագեցած ծաղկային համ ստանալու համար խորհուրդ է տրվում ծաղիկները չլվանալ։ Սակայն եթե մաքրության մեջ վստահ չեք, ամեն դեպքում լվացեք դրանք։

3. Մուրաբայի համար մեզ պետք են միայն ծաղկաթերթիկները։ Դրանք մկրատով կտրեք, լցրեք կաթսայի մեջ և սառը ջուր լցրեք վրան։варенье из цветов одуванчика

4. Լիմոնը կտրեք, հեռացրեք կորիզները և դրեք ծաղիկների հետ միասին կաթսայի մեջ։ Դրեք կրակին և եռալուց հետո հինգ րոպե եփեք։ Թողեք՝ սառչի և դրեք սառնարանը 10-12 ժամով։ Դրանից հետո թուրմը քամեք՝ լավ սեղմելով ծաղկաթերթիկները։варенье банка

5. Քամված թրմին ավելացրեք շաքարավազը և դրեք կրակին։ Խառնեք, մինչև որ շաքարն ամբողջովին հալվի։ Միջին կրակի վա եփեք մոտ կես ժամ։ Լցրեք մուրաբան ստերիլիզացված բանկաների մեջ և փակեք։ Ահա և պատրաստ է մեր ծաղկային մուրաբան։в варенье есть витамины