Մեծ Բրիտանիայի փորձագետներն ապացուցել են, որ ականջակալները կարող են վնասել երեխաների լսողությունը՝ դարձնելով ավելի վատը, քան 70 տարեկանից բարձր անձանց լսողությունն է: Հետազոտությանը մասնակցել են Kidz Gear, JVC Tinyphones, Peppa Pig, Snuggly Rascals, LilGadgets, PuroSound ընկերությունները:
Մանկական ականջակալները նոթբուքին կամ սմարթֆոնին միանալիս պետք է ինքնուրույն կարգավորեն ձայնը։ Վերլուծությունը ցույց տվեց, որ ոչ մի արտադրող չի համապատասխանում ձայնի նշված սահմանաչափին՝ նորման գերազանցելով նվազագույնը երեք դեցիբել:
Մանչեսթերի համալսարանի աուդիտոլոգ Մայքլ Սթոունը 80 դեցիբելը համարում է երեխաների համար ապահով ձայնային չափ։ Դրանից ավելիի դեպքում լսողությունը կտրուկ վատանում է:
Հատուկ ականջակալները, ըստ «Պոլիտ Ռոսիա» պորտալի, բյուջետային սեգմենտին չեն պատկանում, օրինակ՝ LilGadgets ապրանքանիշը ձեռք բերելու համար սպառողները կվճարեն 34,99 ֆունտ ստեռլինգ կամ 22,165 դրամ: Ծնողները պատրաստ են վճարել երեխաների առողջության համար, բայց իրականում ոչ մի բրենդ չի ապահովում աղմուկի նորմատիվը: