Ճապոնիայում երեխաների թիվը 1950 թվականից ի վեր նվազել է և ռեկորդային ցածր մակարդակի վրա է


22:15 , 6 մայիս, 2019

Ճապոնիայում երեխաների թիվը ռեկորդային ցածր ցուցանիշի է հասել, գրում է Japan Times թերթը` վկայակոչելով վիճակագրությունը:

2019 թ. ապրիլի 1-ի դրությամբ 15 տարեկանից ցածր երեխաների թիվը 15,33 մլն է, ինչը 180 հազարով պակաս է 2018 թ. տվյալներից:

Հոդվածում նշվում է, որ 1950 թվականից ի վեր սա ամենացածր ցուցանիշն է։