19:26 , 6 մայիս, 2019Հարգելի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ,
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է, որ ծառայության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Զարուհի Մեջլումյանը աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն։ Ծառայությունը շնորհակալություն է հայտնում նրան արդյունավետ աշխատանքի համար։
Տեղեկացնում ենք, որ այսուհետև ծառայության մամուլի խոսնակի պարտականությունները կկատարի ՀՀ վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական Սեդա Աղբալյանը։ Բոլոր հարցումները կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։