Անչափահասների կողմից և անչափահասների նկատմամբ հանցագործությունների թիվը նվազել է. Նելլի Դուրյան


15:50 , 6 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն այսօրվա ասուլիսում ներկայացրեց 2019 թ. առաջին եռամսյակի գործունեության արդյունքները:

Նա հայտնեց, որ անչափահասների կողմից իրականացվող հանցագործություններն անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ նվազ են. «Նախորդ տարի անչափահասների կողմից իրականացվել է հանցագործության 66 դեպք, այս տարի 62: Նաև չորս ամսվա արդյունքներում է  նվազում աձանագրվել»:

Նելլի Դուրյանը տեղեկացրեց, որ անչափահասների կողմից մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը նվազել են 3-ով, փոխարենը՝ աճել են գողության, խուլիգանության դեպքերը, անօրինական զենք կրելու դեպքերն աճել են հինգով, ավազակային հարձակման և կողոպուտի դեպք չի եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ