«Դեռ չկան հիմքեր Sukhoi Superjet 100 օդանավերի թռիչքները դադարեցնելու համար». ՌԴ տրանսպորտի նախարար


15:00 , 6 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը հայտարարել է, որ դեռ չկան հիմքեր Sukhoi Superjet 100 օդանավերի թռիչքները դադարեցնելու համար, հայտնում է tvrain.ru-ն:

Նախարարը գլխավորել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում SSJ-100-ի վթարային վայրէջքի ու հրդեհման պատճառների ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողովը:

ՌԴ քննչական կոմիտեն էլ ուսումնասիրում է «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100 օդանավի հրդեհման հիմնական վարկածները, այդ թվում՝ օդաչուների որակավորման պակասը, տեխնիկական անսարքությունն ու անբարենպաստ եղանակային պայմանները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ