Գլխավոր դատախազն ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնականի հետ քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի ձեռք բերված գույքի և ակտիվների վերադարձմանը վերաբերող հարցեր


14:50 , 6 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ԱՄՆ Փոխպետքարտուղարի՝ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) հարցերով օգնական Ջորգեն Էնդրյուսի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ նման հանդիպումները հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի վկայությունն են: Նա գոհունակություն է հայտնել ԱՄՆ կառավարության կողմից քրեական հետապնդման ոլորտում ցուցաբերած՝ հատկապես անդրազգային հանցագործությունների դեմ պայքարի, խափանման միջոց կալանքի կիրառման, կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի ժամանակակից մեխանիզմների ոլորտներում մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված թիրախային և փոխշահավետ աջակցության համար: 

ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել նաև երկու երկրների միջև իրավական փոխօգնության ոլորտում ձևավորված համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ, որի արդյունքում վերջին շրջանում հայկական կողմի քննչական բազմաթիվ հարցումներին տրվող պատասխանների հենքի վրա հնարավոր է դառնում առավել արդյունավետ դարձնել քրեական վարույթները: Չնայած այս ձեռքբերումներին, ըստ Արթուր Դավթյանի, այս ոլորտում գործակցության մակարդակը դեռևս լիարժեքորեն չի համապատասխանում առկա պոտենցիալին, ինչի իրացմանը պետք է ուղղվեն ընդհանուր ջանքերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ