Վարչապետի որոշմամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյան ազատվել է աշխատանքից


14:20 , 6 մայիս, 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արտակ Գրիգորյանին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Արտակ Գրիգորյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»։