Նրանք իմ նախագահությունից 2 տարի են գողացել․ Թրամփ


11:50 , 6 մայիս, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում հայտարարել է, որ ամերիկյան ընտրություններում Ռուսաստանի միջամտության գործը կազմակերպողները իր նախագահության ժամկետից 2 տարի են գողացել։

«Մենք երբեք չենք կարողանա դրանք վերադարձնել։ Վհուկների որսն ավարտված է»,-գրել է Թրամփը։

Նրա խոսքով՝ ինքն ԱՄՆ-ի ամենահաջողակ նախագահներից մեկն է։

Նա նաև հավելել է, որ իրեն Ռուսաստանի հետ դավադրության մեջ են մեղադրել՝ չնայած իր «մեծ հաջողություններին»։