Operativ.am-ը գրում է․
Այս պայմաններում եթե ներդրում գա, ես կզարմանամ։ Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդման ժամանակ այսօր՝ մայիսի 5-ին, հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը եւ թվարկեց մի քանի հանգամանք, որոնք խոչընդոտում են ներդրումներին։
Առաջինը լողացող փոխարժեքի քաղաքականությունն է, որն արդեն 17 տարի
Բագրատյանի համար անհասկանալի պատճառով վարում է Կենտրոնական բանկը։
Երկրորդը ֆոնդային բորսայի բացակայությունն է․ «Սփյուռքը, ըստ տարբեր
գնահատականների, ունի 180-ից 440 միլիարդ դոլար, սակայն նրանք չեն կարող
համակարգչի առաջ նստել եւ ներդրումներ անել»,- նշեց նա։
Այնուհետեւ Բագրատյանի խոսքով՝ եթե փորձում ենք ներդրումներ բերել,
ուղղակի հարկերի տեսակարարար կշիռը պետք է բարձրացվի, մինչդեռ հարկային
օրենսգրքի նախագծում նախատեսվում է բարձրացնել անուղղակի հարկերը։
Նախկին վարչապետի համոզմամբ՝ ներդրումներին խոչընդոտ են նաեւ ընտրովի
արտոնությունները․ «Հարկային արտոնությունների տրամադրումը պետք է բացառվի՝
կամ բոլորին են տրամադրվում, կամ ոչ մեկին»,- եզրափակեց նա։