Օբաման Քլինթոնին մեղադրում էր ԱՄՆ 45-րդ նախագահի ընտրություններում պարտվելու համար


05:30 , 6 մայիս, 2019

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ցնցված էր և հիասթափված, երբ Հիլարի Քլինթոնը պարտվեց ԱՄՆ 45-րդ նախագահի ընտրություններում: Այս մասին գրել է Պիտեր Բեյքերը՝ ԱՄՆ նախկին նախագահի մասին գրքի հեղինակը:

Միացյալ Նահանգներում «Օբամա: Պատմության կոչը» ստեղծագործությունը վաճառքում կհայտնվի հաջորդ շաբաթ, սակայն դրանից որոշ հատվածներ ունի CNN-ը:

Գրքում գրված է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղարը, որի համար Օբաման ակտիվորեն քարոզում էր, չի կարողացել իր օրակարգը և Միացյալ Նահանգների 44-րդ նախագահի ժառանգությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում ներկայացնել ընտրողներին: Միևնույն ժամանակ, ձայների հաշվարկի գիշերը Օբաման ֆիլմ է դիտել՝ վստահ լինելով, որ ամերիկացիները քվեարկելու են Քլինթոնի օգտին:

Վստահ լինելով Հիլարիի հաղթանակին, ԱՄՆ 44-րդ նախագահը նույնիսկ իր տեղակալին թույլ չի տվել մասնակցել ընտրություններին:

Իսկ 2008-ին Բարաք Օբաման լինելով նախագահի թեկնածու՝ Հիլարի Քլինթոնին մեղադրել է կոռուպցիայի մեջ: Ավելի ուշ այդ մարտավարությունից օգտվել է Դոնալդ Թրամփը և հաղթել Քլինթոնին ԱՄՆ ղեկավարի 45-րդ ընտրություններում: