Շարլիզ Թերոնը մեկնաբանել է իր և Անջելինա Ջոլիի՝ տարիներ շարունակ ունեցած թշնամանքի մասին լուրերը


07:48 , 6 մայիս, 2019

Ամերիկացի հայտնի դերասանուհի և մոդել Շարլիզ Թերոնը մեկնաբանել է լրատվամիջոցներում շրջանառվող լուրերն այն մասին, թե ինքը և դերասանուհի Անջելինա Ջոլին տարիների թշնամանք ունեն միմյանց նկատմամբ, գրում է Daily Mail-ը:

Քառասուներեքամյա Թերոնը հերքել է Ջոլիի հետ ունեցած թշնամանքի մասին տեղեկությունները: Նրա խոսքով՝ նման տեղեկություններ սկսել են հայտնվել այն անհիմն հայտարարություններից հետո, թե իբր ինքը գաղտնի հանդիպում է Ջոլիի նախկին ամուսնու՝ հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթի հետ:

«Ես Ջոլիին այնքան էլ լավ չեմ ճանաչում, բայց նա ինձ միշտ հաճելի կին է թվացել»,- ասել է Թերոնը: Դերասանուհին նաև վստահեցրել է, որ երկար ժամանակ է՝ ինքը ոչ ոքի հետ չի հանդիպում: