ԱՊԼ. Արսենալը ոչ-ոքի խաղաց ու միայն հրաշքի շնորհիվ կարող է հայտնվել առաջին քառյակում (Video)


22:15 , 5 մայիս, 2019

Armsport.am-ը գրում է․

Լոնդոնի «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունեց «Բրայթոնին»:

«Զինագործների» համար անչափ կարևոր խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեից բացեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը: Երկրորդ խաղակեսի 60-րդ րոպեին Բրեն Մարեյը նույնպես 11-մետրանոցից դարձավ գոլի հեղինակ ու փրկեց իր թիմին պարտությունից:

Հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու խաղացողը մեկնարկային կազմում էր ու փոխարինվեց 77-րդ րոպեին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։