«Եվրատեսիլի» միջոցառումները չեղարկվում են Իսրայելի հարավային սահմաններին իրավիճակի սրման պատճառով


01:07 , 6 մայիս, 2019

«Եվրատեսիլի» շրջանակներում մի շարք միջոցառումներ չեղարկվել են շաբաթ օրը՝ մայիսի 4-ին, Իսրայելի և պաղեստինյան ծայրահեղականների միջև Գազայի հատվածում հակամարտությունների սրման պատճառով: Այս մասին հաղորդում է իսրայելական «9-րդ ալիքը»:

Նշվում է, որ չեղարկվել է նաև Իսրայելի ներկայացուցիչ տրանսսեքսուալ երգչուհի Դանա Ինտերնեշնլի համերգը:

Ընդգծվում է, որ «Եվրատեսիլի» կազմակերպիչները շարունակում են աշխատել սովորական ռեժիմով, մրցույթի պատվիրակությունների ընդունելությունը շարունակվում է:

Ավելի վաղ զինյալները խոստացել էին ձախողել Իսրայելում կայանալիք «Եվրատեսիլը»:

Եվրատեսիլն այս տարի կանցկացվի Իսրայելում: Հայաստանը մրցույթում կներկայացնի Սրբուկը, իսկ Ռուսաստանը՝ Սերգեյ Լազարևը: