Բժիշկները Մեգան Մարքլին նախապատրաստում են արհեստական ծննդաբերության


22:48 , 5 մայիս, 2019

Արքայազն Հարիի կնոջ առողջությանը վտանգ է սպառնում:

Բրիտանացի բժիշկները Մեգան Մարքլին հաստատապես խորհուրդ են տալիս հիվանդանոց գնալ և պատրաստվել արհեստական ծննդաբերության: Բժիշկների կարծիքով նա պետք է ծննդաբերեր մի քանի օր առաջ: Մանկաբարձները նշում են, որ 35 տարեկանից բարձր կանանց մոտ ծննդաբերությունը հաճախ տեղի է ունենում դժվարություններով:

Մեգան Մարքլի երեխայի լույս աշխարհ գալն ուշանում է մեկ շաբաթով և ինքնուրույն ծննդաբերելու հնարավորությունը նվազում է, հաղորդում է Daily Mail-ը:

Բժիշկները որոշել են անցնել ինդուկցիայի՝ ծննդաբերության արհեստական խթանմանը դեղամիջոցների օգնությամբ, այնպես որ Մարքլի ծննդաբերությունը Վինձորի ամրոցում կարող է և չկայանալ: «Եթե ծննդաբերությունը չսկսվի առաջիկա 48 ժամվա ընթացքում, հավանական է, որ նա ծննդաբերի Սուրեի Ֆրիմլի պարկ հիվանդանոցում»,- նշում է պարբերականը:

Ավելի վաղ, բրիտանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ, Մարքլը, իբր, արդեն ծննդաբերել է. ամրոցից դուրս եկող ավտոմեքենայի մեջ նրանք վարդագույն ծածկոց էին նկատել: