Փոխանցումների արքան, աշխարհի ամենադիպուկ մարդկանցից մեկը՝ ֆուտբոլիստ Խավին, ավարտում է ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան և կսկսի նոր էջ ֆուտբոլում՝ դառնալով մարզիչ:
«Ֆուտբոլ խաղալն ինձ համար մեծ պատիվ էր, մինչև ես դարձա 39 տարեկան: Եվ հիմա ես ուզում եմ ավարտել մրցաշրջանը բարձունքում: Սա իմ վերջին մրցաշրջանն է՝ որպես խաղացող: Բայց ես անհամբերությամբ ուզում եմ տեսնել, թե ինչ է ինձ սպասվում՝ որպես մարզիչ:
Իմ փիլիսոփայությունն արտահայտում է այն գաղափարները, որոնք մենք երկար տարիներ ուսումնասիրել ենք Յոհան Կրոյֆի ազդեցությամբ և Լա Մասիայում: Ինձ դուր է գալիս, երբ թիմը նախաձեռնող է դաշտում և խաղում է հարձակողական ֆուտբոլ»,- ասել է Խավին:
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպանը պատմել է իր ապագայի մասին` ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո:
Խավին նշել է, որ իր ապագան միանշանակ կապված է լինելու կատալոնական ակումբի հետ:
Ըստ Խավիի՝ կատալոնացիները նոր էջ են բացել ֆուտբոլի պատմության մեջ, և նա ուրախ կլինի իր ներդրումն ունենալ ակումբի ապագա պլաններում:
«Ես կցանկանայի գլխավորել «Բարսելոնան», եթե Պիկեն լիներ ակումբի նախագահը»,- նշել է Խավին:
Ֆուտբոլային աշխարհում Խավիին համարում են փիլիսոփա, և երբ նա հեռացավ կատալոնական ակումբից, շատերը կարծում էին, որ կատալոնական ակումբի համար հաջողության հասնելը շատ բարդ կլինի:
Խավին միշտ աչքի է ընկել հետաքրքիր մտքերով, որոնցում նա ներկայացնում է ֆուտբոլը ոչ թե՝ որպես մարզաձև, այլ՝ որպես գաղափարախոսություն: