«Adidas»-ը կմեծացնի ֆուտբոլային ապրանքներից ստացվող շահույթը


18:40 , 20 հունիս, 2013

Սպորտային ապրանքների շուկայում հայտնի և առաջատար «Adidas» ընկերությունը հայտարարել է 2014թ.-ի իր պլանների մասին: Գերմանական ընկերությունը նպատակադրվել է ֆուտբոլային ապրանքներից ստացվող շահույթը հասցնել 2 միլիարդի: Նման ծրագրերը կապված են նաև 2014 թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ, որը կկայանա Բրազիլիայում:

«Աշխարհի առաջնությունը հիանալի դաշտ է` մեր ապրանքանիշի ներկայացման և առաջխաղացման համար: «Adidas»-ը բացահայտ առաջատար է աշխարհի սպորտային ապրանքանիշների շուկայում»,-ասել է ընկերության գործադիր տնօրեն Հերբերտ Հայները: