Հարսանիքները գնալով ավելի քիչ կանոններ են պարտադրում: Եվ դա հրաշալի է: Այժմ հարսանիքի հյուրի հանդերձանք ընտրելն ավելի հեշտ է, բայց, այնուամենայնիվ, Cosmopolitan-ը ներկայացնում է մի քանի կանոններ, որոնց խախտումն ավելորդ հմայք չի հաղորդի կերպարին:
Զգեստը չափազանց կարևոր է հարսնացուի համար, հետևաբար՝ հնարավորություն տվեք նրան լինել միակը սպիտակ զգեստով: Եթե ցանկանում եք բաց երանգի զգեստ կրել, ընտրությունը կանգնեցրեք վարդագույնի վրա:
Ջինսերը համարվում են առօրյա հագուստ: Փոխարենը՝ կարող եք ընտրել ջինսի գույնի կոմբինեզոն:
Հարմարավետությունը միշտ հաճելի է, բայց հարսանիքը զգեստի օր է: Հնարավորության դեպքում ընտրեք այնպիսի զգեստ, որի գործվածքը, ձևը և գույները Ձեզ հաճույք են պատճառում: