Այսօր Շուշիի արվեստի կենտրոնում բացվել է նկարիչ Աշոտ Առաքելյանի անհատական ցուցահանդեսը


18:19 , 20 հունիս, 2013

Այսօր՝ հունիսի 20-ին, Շուշիի արվեստի կենտրոնում բացվել է նկարիչ Աշոտ Առաքելյանի անհատական ցուցահանդեսը: Արցախի, Հայաստանի ու Չեխիայի նկարիչների միության անդամը երկրորդ անգամ է Արցախում ներկայանում անհատական ցուցահանդեսով: Ցուցադրված 52 կտավները արվեստագետի տարբեր տարիների աշխատանքերն են, որոնց մի մասն արցախցիներին է ներկայացվում առաջին անգամ: