Դավիթ Տոնոյանը այցելել է Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողին
18:11 , 4 մայիս, 2019 Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց կենտրոնական հոսպիտալ տեսակցելու պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին։ Բժիշկները ներկայացրեցին Արգիշտիի իրավիճակը, որը գնալով դառնում է ավելի կայուն։ Արգիշտին խոսեց նախարար Դ. Տոնոյանի հետ, պատասխանելով մի քանի հարցերի։