Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանները հայտնաբերել են 15-ամյա երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարողին


17:06 , 4 մայիս, 2019

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 3-ին, տարածքային ոստիկանություն դիմած քաղաքացու դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության բաժին են հրավիրել 66-ամյա Գոհար Վ.-ին։

Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ այս տարվա մարտի 22-ին իր թոռնիկի՝ 15-ամյա Հ. Վ.-ի նկատմամբ երեխայի սովորած դպրոցի մոտ գտնվող ավտոտնակների հետնամասում Ռ. Մ.-ն անառակաբարո գործողություններ է կատարել։

Ամբողջական հոդվածն այստեղ