Իտալացի քաղաքական գործիչը կանխատեսում է եվրոպական «խալիֆայություն»


22:20 , 4 մայիս, 2019

Իտալիայի փոխվարչապետ Մաթեո Սալվինին կոչ է արել Եվրոպական խորհրդարանական ընտրություններում քվեարկել ազգայնական կուսակցությունների օգտին, որպեսզի խուսափեն Եվրոպայում «խալիֆայության» ստեղծումից: Այս մասին գրում է The Independent-ը:

Բուդապեշտ կատարած այցի ընթացքում նա համապատասխան հայտարարություն է արել: Սալվինիի խոսքով՝ ԵՄ ձախ հայացքներով ղեկավարությունը կհանգեցնի մի տեսակ «խալիֆայության»: Իտալացի քաղաքական գործիչը հավելել է, որ կանի «ամեն ինչ, որ փրկի մայրցամաքը»։