Ամստերդամի իշխանությունները կարգելեն բենզինով և դիզվառելիքով աշխատող ավտոմեքենաները


19:00 , 4 մայիս, 2019

Ամստերդամի քաղաքային իշխանությունները բենզինով և դիզվառելիքով աշխատող ավտոմեքենաների քաղաք մուտքի վրա ամբողջական արգելք կսահմանեն մինչև 2030 թ.-ը, հայտնում է The Guardian պարբերականը:

Սահմանափակումների առաջին փուլն ուժի մեջ կմտնի հաջորդ տարի: Քաղաք մուտք գործելու արգելք կսահմանվի դիզելային շարժիչով, 15 տարեկանից բարձր ավտոմեքենաների համար: Բենզինով աշխատող հասարակական տրանսպորտը շահագործումից կհանվի 2022 թ.-ից:

Անցումային ժամանակահատվածում Ամստերդամի վարչակազմը քաղաքում էլեկտրամոբիլների լիցքավորման ավելի քան 25 հազար կայան կտեղադրի: