Ջոն Տրավոլտան անսովոր ձևով է շնորհակալություն հայտնել երկրպագուներին


18:20 , 4 մայիս, 2019

65-ամյա դերասան Ջոն Տրավոլտան զգացմունքային շնորհակալություն է հայտնել երկրպագուներին երկար տարիների առատաձեռնության և նվիրվածության համար:

Instagram-ի իր էջում դերասանը լուսանկար է հրապարակել, որտեղ նա կանգնած է 1977 թ.-ին նկարահանված Saturday Night Fever ֆիլմից իր հայտնի դիրքով: Հին օրերը հիշել Տրավոլտային ստիպել են լավ լուրերը. այդ ժամանակից ի վեր այս ֆիլմի disco ոճի պարային սաունդթրեքը, որը ձայնագրել է Bee Gees-ը, միայն ԱՄՆ-ում վաճառվել է 16 միլիոն, իսկ ամբողջ աշխարհում՝ 45 միլիոն օրինակով:

«Եղբայր ես դու կամ մայր, դու դեռ կենդանի ես: Շնորհակալություն բոլորին»,- Stayin’ Alive հիթից ցիտել է Ջոնը: Նա նաև շնորհակալություն է հայտնել երաժշտասերներին, որոնց շնորհիվ Saturday Night Fever-ը 1977թ.-ին դարձել է թիվ 1-ը ԱՄՆ-ում և 4-րդը Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթում: