Իլոն Մասքը կես միլիարդ դոլար է պարտք բանկերին


18:00 , 4 մայիս, 2019

Tesla և Space X ընկերությունների գլխավոր տնօրեն Իլոն Մասքը Ուոլ Սթրիթի բանկերին 507 մլն դոլար է պարտք, որոնք մասնակցում են բաժնետոմսերի վաճառքին և էլեկտրոքարեր արտադրողի պարտքային պարտավորվածություններին, գրում է Reuters-ը։

Մասքի վարկի գումարը 117 մլն դոլարով ավելի պակաս է, քան 2017-ին։ Այդ ժամանակ գումարը 624 մլն դոլար է կազմել։

Մասքն այժմ պարտք է երեք բանկերի՝ Goldman Sachs Group-ին (213 մլն դոլար), Morgan Stanley-ին (209 մլն դոլար) և Bank of America Corp-ին (85 մլն դոլար)։