Պատրաստում ենք բոլոնեզ սոուսը: Դրա համար միսը 6-7 րոպե տապակում ենք, ավելացնում կանաչեղենը, աղը, պղպեղը, լոլիկի մածուկն ու եփում ևս 7 րոպե: Կրակից վերցնում ենք:

Պատրաստում ենք բեշամել սոուսը: Դրա համար կարագը թավայի մեջ հալեցնում ենք, ավելացնում ալյուրը: Անընդհատ խառնելով՝ քիչ-քիչ լցնում ենք կաթ, ավելացնում մշկընկույզը, աղը, պղպեղը և եփում ենք ևս 8-10 րոպե, մինչև սոուսը համասեռ դառնա:

Թխվածքի ձևամանը ձիթայուղում ենք և հատակին դնում լազանյայի թերթերն այնպես, որը մեկը մի քիչ ծածկի մյուսին: Վրան տարածում ենք բոլոնյեզի մի մասն ու հավասարեցնում:

Լցնում ենք բեշամել սոուսը, վրան մի քիչ քերած պարմեզան ցանում: Նույն եղանակով շարում ենք բոլոր շերտերը, մինչև որ բաղադրիչները վերջանան: Վերջին շերտը դնում ենք լազանյայի շերտը, վրան լցնում բեշամել սոուսն ու քերած պարմեզան ցանում:

Թխում ենք 190 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 35 րոպե:
