20:33 , 20 հունիս, 2013Չինաստանի Նյանցզին քաղաքում ցուցադրվել է սիրամարգի փետուրներից պատրաստված հարսանեկան զգեստ:
Եզակի զգեստի վրա երկու ամսվա ընթացքում աշխատել են ութ վարպետներ: Դրա ստեղծման համար օգտագործվել է սիրամարգի մոչի 2009 փետուր և 60 նեֆրիտ: Յուրօրինակ հարսանեկան զգեստն արժե 1.5 միլիոն դոլար:
Միջին հաշվով՝ արական սեռի սիրամարգերը մեկ տարվա ընթացքում բաց են թողնում շուրջ 200 փետուր, իսկ դա նշանակում է, որ զգեստը ստեղծողներին անհրաժեշտ է եղել մեկ տարվա ընթացքում հավաքել տասը թռչունների փետուրներ:![]()