17:11 , 20 հունիս, 2013
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն ու նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը տանուլ են տվել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ ներայացրած դատը։
Էրդողանն ու ԱԶԿ-ն պահանջում էին Քըլըչդարօղլուից 100 հազար լիրա փոխհատուցում վճարել իր արած հայտարարությունների համար՝ դրանք որակելով «վիրավորանք»։
Մասնավորապես, ընդդիմադիր գործիչն իր ելույթներից մեկում նշել էր, որ «կառավարությունը հավասար է գողության», իսկ Էրդողանին կոչել էր «անջատողական»։
Անկարայի դատարանը հրաժարվել է Քըլըչդարօղլուի այս խոսքերը որպես վիրավորանք դիտել և չի բավարարել Էրդողանի ու ԱԶԿ-ի հայցը։