Մարության Հայկոն նախկին 575 հազար դրամի փոխարեն ամսական 1 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձ կստանա՝ այնքան, որքան երկրի վարչապետը


10:23 , 4 մայիս, 2019

Դեռևս իր պաշտոնավարման մեկ տարին չլրացած՝ Երևանի քաղաքապետ Կարգին Հայկոն որոշել է իրեն լիուբոլ պարգևատրել: Արդյունքում Մարության Հայկոն նախկին 575 հազար դրամի փոխարեն կստանա ամսական 1 միլիոն 200 հազար դրամ՝ այնքան, որքան երկրի վարչապետն է ստանում։

Ստացվում է, որ քաղաքապետ Հայկոն ուզում է ցույց տալ, որ ինքը վարչապետի աշխատանք է կատարում և համապատասխանաբար վարչապետի աշխատավարձ պիտի ստանա: Բայց արի ու տես, ինչ Հայկ Մարությանն ընտրվել է քաղաքապետ, քաղաքը մատնվել է բարձիթողի վիճակի, ամիսներ շարունակ աղբի խնդիրը չեն կարողանում լուծել:

Զարմանալի է, թե ի՞նչ արժանիքի համար է իրեն պարգևատրել սուպերսպիտակ Հայկ Մարությանը, ով ի վերջո կորցրել է ամոթի զգացումը, քանի որ մինչ ինքը վարչապետի աշխատավարձ է ստանալու, հազարավոր քաղաքացիներ կրճատումների արդյունքում մնալու են առանց աշխատանքի:

Սպիտակ Հայկոն այդպես էլ մնաց սևերես և չարդարացրեց եղած սպասումները: Պետք է հասկանալ, որ միլիոնանոց քաղաք կառավարելը հանաք-մասխարա չէ, ամեն մարդու էլ խելքի բանը չէ: