«Ժողովուրդ». ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովը ապրիլին նիստեր չի անցկացրել. ոլորտային նախագիծ ԱԺ չի ներկայացվել


10:20 , 4 մայիս, 2019

«Ինչպես հայտնի է, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ ԱԺ հանձ­նաժողովների նախագահները պետք է հաշվետվություն ներկայացնեն նա­խորդ ամսվա ընթացքում հանձնաժո­ղովի նիստերից պատգամավորների բացակայության մասին: 

Երեկվա դրությամբ տեղեկատվություն առկա էր դեռ երկու հանձնաժողովի մասին: Սակայն հետաքրքիր է, որ ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը թեև ներկայացրել է գրություն, բայց ոչ բացակաների մասին:


«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ գրությունը վերաբերում է այն հանգա­մանքին, որ իրենք ապրիլ ամսվա ըն­թացքում նիստեր չեն անցկացրել: Այլ խոսքով ասած՝ ապրիլ ամսվա ընթաց­քում այս հանձնաժողովը պարապուր­դի է մատնվել: Եվ սրա պատճառն այն է, որ ոլորտային նախագիծ խորհրդա­րան չի ներկայացվել, ու այս հանձնա­ժողովը գլխադասային չի ճանաչվել: 

Պարտաճանաչ կերպով իր հաշվետ­վությունը ներկայացրել է նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշ­տական հանձնաժողովը, սակայն ար­ձանագրել է, որ նիստերից հանձնա­ժողովի անդամների բացակայություն­ներ չեն եղել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: