«Ժամանակ». ԱԺ նոր ղեկավարությունն ուղիներ է փնտրում աշխատակազմից ազատվելու և այն յուրայիններով համալրելու համար
09:00 , 4 մայիս, 2019
««Ժամանակ»-ի՝ ԱԺ աշխատակազմի աղբյուրը տեղեկացնում է, որ ԱԺ նոր ղեկավարությունը ուղիներ է փնտրում ԱԺ ներկայիս աշխատակազմից ազատվելու և այն յուրայիններով համալրելու համար:
Հիմնական խոչընդոտն այն է, որ ԱԺ աշխատակիցները պետծառայողներ են և նրանց առանց հիմնավորման հնարավոր չէ հեռացնել աշխատանքից: Բայց հնարամիտ իշխանությունները մի ելք կգտնեն:
Ամենահավանական տարբերակը, այսպես կոչված, կառուցվածքային փոփոխություններն են, երբ գործող վարչությունները լուծարվում են, և նրանց փոխարեն ստեղծվում են նոր վարչություններ: Իսկ երբ վարչությունը լուծարվում է, աշխատակիցներն էլ ինքնաբերաբար ազատվում են աշխատանքից»,-գրում է թերթը: