20:09 , 20 հունիս, 2013Ինչո՞ւ է նաև այսպես պատահում:
Ինչ հարկավոր է, քիչ է պատահում,
Իսկ ինչ որ պետք չէ, կա ամեն քայլում:
Ինչո՞ւ: Ասացեք, նոր հանդիպելիս
Ոմանք անբիծ են իրենց ցույց տալիս,
Բայց հակառակն են հետո դուրս գալիս: Ովքեր իրար հետ կապրեին սրտանց,
Ինչո՞ւ են հաճախ լինում անջատված Ուրիշների հետ և չհասկացված...
Եվ ինչո՞ւ ենք մենք մի պահ կուրանում, Ինչո՞ւ ենք միայն հետո հասկանում,
Թե ով էր արժանին, բայց ընտրեցինք ում............