Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում նշվեց «ԱդեկվաԴ»-ի, Antifake.am-ի և Blognews.am-ի դեմ կազմակերպված հարձակումով


23:05 , 3 մայիս, 2019

Ըստ երևույթին, իշխանական քարոզչամեքենան հասկացել է, որ անզոր են այս ռեսուրսների տարածած տեղեկությունների դեմ պայքարում, գնացել, դրսից մարդ են կանչել օգնության՝ իրենց պես անտաղանդներին։ Հիրավի, նման զնմանն գտանէ։

Նպատակը մեկն է։ Վերոնշյալ ռեսուրսներին լռեցնել, բլոկ անել, փակել... Հիմա ընկած հազարներով ռեփորթ են անում «ԱդեկվաԴ»-ի, Antifake.am-ի և Blognews.am-ի էջերն ու դրանց ադմիններին։ Ասեք, որ ստոր են։

Այս ամենը կանխել է պետք։ Ընկերներիս խնդրում եմ աջակցել օտարների հարձակմանը դիմակայող ժողովրդին, մտնել ու լայքել նրանց ռեսուրսների էջերը, որ հանկարծ բլոկ չընկնեն։

Իսկ ես իմ կողմից, հարգելի Artur Danielyan, Կոնստանտին Տեր-Նակալյան, Narek Malyan և Narek Samsonyan, առաջարկում եմ այս պատերազմում օգտագործել նաև Times.am-ի շատ համեստ ռեսուրսը։

Շնորհավոր Մամուլի ազատության միջազգային օրը։