«Գահերի խաղը» նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել


23:20 , 3 մայիս, 2019

«Գահերի խաղի» համաշխարհային ճանաչումը սերիալին նոր ռեկորդ է բերել, որը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում՝ տեղեկացնում է Deadline-ը։

8-րդ՝ վերջին եթերաշրջանի առաջին սերիան դարձել է հեռուստատեսության պատմության մեջ ամենահայտնին՝ ելնելով դիտումներից և համացանցում տեղի ունեցած քննարկումներից։

Parrot Analytics ընկերության հետազոտությունը ցույց է տվել, որ 8-րդ եթերաշրջանի առաջին սերիան իր հանրահայտության մակարդակով 2,9%-ով գերազանցել է նախորդ եթերաշրջանի առաջին սերիային։