Գիտնականները պարզել են, որ ուրախացնող գազն օգնում է ազատվել ընկճախտից


22:00 , 3 մայիս, 2019

Հելսինկիի համալսարանի հետազոտողները պարզել են, որ ուրախացնող գազը կարող է օգտագործվել ընկճախտի դեմ:

Ազոտի ենթօքսիդն արդեն փորձարկվել է կրծողների վրա, և շուտով կսկսվեն կլինիկական փորձարկումները: Գիտնականների խոսքերով՝ միջոցի ազդեցության մեխանիզմը շատ պարզ է:

https://cdn22.img.ria.ru/images/151036/67/1510366795_0:0:5616:3160_600x0_80_0_0_d87f9f8efb908f0c81aa9d2fcac08a81.jpg

Փորձերը ցույց են տվել, որ գլխուղեղի կեղևում ավելանում է ուրախացնող գազի քանակը և առաջ են գալիս մոլեկուլային մեխանիզմներ, որոնք կապված են արագ հակաընկճախտային ազդեցության հետ:

Ազոտի ենթօքսիդն ակնթարթորեն բարելավում է հոգեբանական առողջությունը: Դրա ազդեցությունը բավական երկարատև է, հաղորդվում է Нotgeo.ru պորտալում: