Հասան Ռուհանին կանգնած է 1994թ.-ի Բուենոս Այրեսի ահաբեկչության ետևու՞մ


19:38 , 20 հունիս, 2013

Ամերիկյան «Washington Free Beacon» թերթը հրապարակում է արել այն մասին, որ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանին մասնակից է եղել 1994 թվականին Բուսենոս Այրեսի հրեական կենտրոնում իրականացրած ահաբեկչությանը: 

Թերթը գրում է, որ Ռուհանին ընդգրկված է եղել Իրանի կառավարության հատուկ հանձնաժողովում, որը կանգնած է 1994 թ.-ի հուլիսի 18-ին կազմակերպված և 85 մարդու կյանք խլած ահաբեկչության ետևում: 

Այն մասին, որ Ռուհանին ընդգրկված է եղել նշված հանձնաժողովում, հայտնի դարձավ Իրանի հետախուզության նախկին աշխատակից Աբոլհասեմի Մեսբահիի ցուցմունքներից, ով 1990-ականներին փախել է Իրանից և նույնպես ընդգրկված է եղել վերոնշյալ հանձնաժողովի կազմում: 

Նշվում է, որ ահաբեկչության իրականացման վերջնական որոշումը կայացրել են Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին և Իրանի նախկին նախագահ Ալիր Աքբար Ռաֆսանջանին: 

Իրանցի փորձագետները շտապել են պարզաբանել, որ չնայած Ռուհանին եղել է այդ հանձնաժողովի անդամ, սակայն նա այդ որոշումը կայացնելու իրավունք չի ունեցել: