Կանադացուն մեղադրել են ընտանեկան բռնության մեջ դստերը` որպես տրանսգենդեր ընդունելուց հրաժարվելու համար


17:20 , 3 մայիս, 2019

Կանադայում Բրիտանական Կոլումբիա նահանգի գերագույն դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել «ընտանեկան բռնության» մեջ, քանի որ նա հրաժարվել է իրեն տրանսգենդեր համարող 14-ամյա դստերը արական սեռով դիմել: Այս մասին հաղորդում է Breitbart պարբերականը:

Դատարանը կարող է տղամարդուն ձերբակալելու վճիռ կայացնել, եթե նա շարունակի իգական սեռով դիմել դստերը և դեմ արտահայտվի նրա ընտրած թերապիային՝ տեստոստերոնի ներարկումներին:

Image result for Judge Finds Father Guilty of ‘Family Violence’ for Not Using Transgender Teen’s Preferred Pronouns

Նշվում է, որ դատավորին վրդովեցրել է հոր՝ դստեր խնդիրների մասին մամուլի հետ հաղորդակցվելու ցանկությունը և հարցազրույցում նրա իգական սեռին պատկանելը պնդելը: Դատարանը նման պահվածքը երեխայի վրա ճնշում է համարել:

Հունվարին ԱՄՆ գերագույն դատարանը որոշել է, որ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը կարող է արգելել տրանսգենդեր անձանց բանակում ծառայելը: Նախագահի վարչակազմը պնդում է, որ նման խմբերը «զգալի վտանգ են ներկայացնում զինված ուժերի արդյունավետության համար», բայց «որոշակի հանգամանքներում կարող են բացառություններ արվել»: