ԼՂՀ ԱԳՆ-ն պատրաստում է պաշտոնական մեկնաբանություն Կարեն Միրզոյանի հնչեցրած երկիմաստ հայտարարության շուրջ


16:47 , 20 հունիս, 2013

ԼՂՀ ԱԳՆ-ն պատրաստում է պաշտոնական մեկնաբանություն Կարեն Միրզոյանի հնչեցրած հայտարարության շուրջԼեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը պատրաստում է պաշտոնական մեկնաբանություն ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի երկիմաստ հայտարարության կապակցությամբ: Այդ մասին eMedia.am-ին հայտնեցին ԼՂՀ ԱԳ նախարարությունից: Հիշեցնենք, որ հունիսի 13-ին ֆրանսիական «France 24» հեռուստաընկերության անգլալեզու «Հարցազրույց» հաղորդման եթերում ԼՂՀ Արտգործ նախարար Կարեն Միրզոյանը, ի պատասխան հաղորդավար Դուգլաս Հերբերտի հարցի, թե արդյո՞ք որպես արտաքին գերատեսչության ղեկավար տեսնում է հնարավորություն, որ այդուհանդերձ Լեռնային Ղարաբաղը կրկին կարող է Ադրբեջանի մաս դառնալ, նախարարը նշել է. «Կան հնարավորություններ, կան հույսեր, սակայն ես չեմ ցանկանում պարզապես քարոզչություն անել, բայց վստահ եմ, որ առաջնահերթ Ադրբեջանը պետք է փոխի իր մոտեցումները: Ադրբեջանը մի պետություն է, որը քարոզում է ատելություն ամեն հայկականի նկատմամբ...»: Այս և մյուս հայտարարություն-խոսքերը, որոնք հնչել են ֆրանսիական հեռուտատեսության եթերում տարաբնույթ քննադատության առիթ են հանդիսացել:

Տեսանյութը դիտել այստեղ