Հայաստանում բոլոր իշխանությունների խնդիրը մարզերի նկատմամբ վատ պատկերացումներն են


12:58 , 3 մայիս, 2019

Հայաստանում բոլոր իշխանությունների խնդիրը մարզերի նկատմամբ վատ պատկերացումներն էին ու, ըստ այդմ, իրականացվող վատ քաղաքականությունը, որը բերել է մայրաքաղաքի համեմատ հսկայական բևեռացման:

Գերատեսչությունները մարզեր տեղափոխելն այդ խնդիրը չի լուծում․ դրանք արհեստական տեղափոխություններ են, որոնք զարգացման հարց չեն լուծում:

Մինչև իշխանությունը հստակ քաղաքականություն չունենա մարզերի զարգացման մասով, խնդիր չենք լուծելու: Այսօրվա մարզպետների մեծամասնությունը, համենայն դեպս, լավատեսություն չեն ներշնչում, իսկ կառավարությունն այս առումով դեռ ոչինչ չի անում: