«Թավշյա» պոստուլատներ


10:38 , 3 մայիս, 2019

«Սպիտակների» համար գործում են անմեղության կանխավարկածը և պաշտոնեական դիրքի չարաշահման ինդուլգենցիան։

«Սևերի» համար գործում են մեղավորության կանխավարկածը և ապրիորի կոռումպացված լինելու տարբերակը։

Ի դեպ, ժամանակի ընթացքում «սևերի» ու «սպիտակների» տեղերը կարող են փոխվել։ Բաց է մնում այն հարցը, թե հանրային ու պետական շահն այս պատմության մեջ ո՞րն է։