«Ժամանակ». ԲՀԿ-ն իշխանությունների հետ կարող է գնալ կոշտ դիմակայության


10:40 , 3 մայիս, 2019

«ԲՀԿ-ն կարող է գնալ իշխանությունների հետ կոշտ դիմակայության: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շրջապատի ներկայացուցիչները պնդում են, որ իրենք թույլ չեն տալու, որ իշխանությունը իրենց կուլ տա:

«Իշխանությունը հասկանում է, որ ինքը տապալվել է որպես իշխանություն, որ իրենց այդպես էլ չի հաջողվում երկրում քիչ թե շատ դրական տեղաշարժ իրականացնել, և հիմա որոշել են, որ դրա մեղքը պետք է բարդեն ԲՀԿ-ի վրա: Մի քանի ամիս առաջ իրենց անհաջողությունների մեղավորը ՀՀԿ-ն էր, հիմա՝ ԲՀԿ-ն, հետո ում են գտնելու»,- ասաց մեր աղբյուրը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: