«Ժամանակ». Շղթայական պաշտոնանկություններ. հաջորդ դիմումատուն Երևանի անշարժ գույքի կառավարման վար­չության պետն է լինելու


09:00 , 3 մայիս, 2019
«Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համա­ձայն աշխատանքից ազատ­վել է քաղաքապետարանի իրավաբանական վարչու­թյան պետ Զավեն Առաքելյանը: Վերջինս նման քայլի է դիմել քաղաքապետի հետ ունե­ցած տարաձայնությունների պատճառով: 

Քաղաքապե­տարանի գրեթե բոլոր պրո­ֆեսիոնալ կադրերը խնդիր­ներ ունեն քաղաքապետ Մարությանի հետ: Մեր տեղեկու­թյուններով՝ հաջորդ դիմումատուն լինելու է անշարժ գույքի կառավարման վար­չության պետ Արսեն Ամյանը»,-գրում է թերթը: