Billboard-ը հայտարարել է տարվա լավագույն երաժիշտներին


03:49 , 3 մայիս, 2019

Billboard ամերիկյան հանդեսը Billboard Music Awards մրցանակի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է տարվա լավագույն կատարողներին: Երաժիշտների ամբողջական ցուցակը հասանելի է հրատարակության կայքում։

«Լավագույն արտիստ» կատեգորիայում մրցանակի դափնեկիր է դարձել կանադացի ռեփեր եւ պրոդյուսեր Drake-ը (Օբրի Դրեյք Գրեմ):

Այս կատեգորիայում հաղթանակի համար պայքարում էին նաեւ հիպ-հոպ-երգչուհի Cardi B-ն, փոփ-կատարող Արիանա Գրանդեն, ռեփեր Post Malone-ն եւ թրեփ-կատարող Travis Scott-ը:

Drake-ը նաեւ ճանաչվել է «Լավագույն երգիչ», «Լավագույն ռեփ կատարող», «Լավագույն ռեփ կատարող տղամարդկանց շրջանում», «Ռադիոյի լավագույն արտիստ», «Լավագույն արտիստ Billboard 200», «Լավագույն արտիստ Hot 100», «Ամենահաջողակ երաժիշտը», «Լավագույն արտիստ Streaming Songs»:

«Լավագույն երգչուհին» դարձել է Արիանա Գրանդեն, ««Լավագույն նոր արտիստ»-ը՝ ռեփեր Juice WRLD-ը (Ջարեդ Հիգինս): «Լավագույն ռոք կատարող» անվանակարգում պարգեւն ստացել է Imagine Dragons ամերիկյան խումբը:

Անցյալ տարի գլխավոր կատեգորիայում պարգեւը նվաճել էր բրիտանացի հեղինակ-կատարող Էդ Շիրինը:

Billboard Music Awards-ը՝ երաժշտական պարգեւների հանձնման ամենամյա արարողությունը, առաջին անգամ անցկացվել է 1990 թվականին: Այն ԱՄՆ-ի խոշորագույն երաժշտական մրցանակների եռյակում է Grammy-ի եւ American Music Awards-ի հետ միասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: