Ֆուտբոլ. Մխիթարյանի տրանսֆերի 25%-ը տնօրինում է «Փյունիկը»


15:58 , 20 հունիս, 2013

 

Ֆուտբոլ. Մխիթարյանի տրանսֆերի 25%-ը տնօրինում է «Փյունիկը»Ռուբեն Հայրապետյանն այսօր՝ հունիսի 20-ին, հայաստանյան բլոգոլորտի և սոցցանցերի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ, ի թիվս մի շարք խնդիրների, անդրադարձավ նաև Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքներին վերաբերող հարցին։
Մեկնաբանելով երեկ «Սպորտ էքսպրեսսում» եղած այն հրապարակումը, որի համաձայն՝ Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքների 50 տոկոսը պատկանում է «Շախտյորին», իսկ մյուս 50-ը՝ ՀՖՖ-ի նախագահին և Օլեգ Մկրտչյանին, Հայրապետյանն ասաց հետևյալը. «Մխիթարյանի տրանսֆերի 50 տոկոսը տնօրինում է «Շախտյորը», 25 տոկոսը պատկանում է Դոնեցկի «Մետալուրգին», նույնքան՝ 25 տոկոս էլ՝ բաժին է հասել Երևանի «Փյունիկին», քանի որ ժամանակին Մխիթարյանը Հայաստանից հեռացել է առանց փոխհատուցման»։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը հավելեց նաև, որ արդեն մեկ տարի է, ինչ «Փյունիկի» նախագահն իր որդին է։