Apple-ը, միջազգային պայմանավորվածության համաձայն, Qualcomm-ին կվճարի 4,5 մլրդ դոլար


08:07 , 3 մայիս, 2019

Պրոցեսորների արտադրության ամերիկյան Qualcomm ընկերությունը ապրիլին կայացած համաձայնագրի շրջանակներում Apple-ից կստանա առնվազն 4,5 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:

Նշվում է, որ այդ գումարը կվճարվի մեկանգամյա վճարով, որը Qualcomm-ի հաշվին կփոխանցվի 2019-ի օրացուցային տարվա երկրորդ եռամսյակում՝ մինչև հունիսի վերջը:

Ընկերությունների միջև դատավարությունը սկսվել էր 2017 թվականին: Այն ժամանակ Apple-ը դատի էր տվել Qualcomm-ին կեղծ արտոնագրման համար: Իր հերթին Qualcomm-ը Apple-ից 7 միլիարդ դոլար է պահանջել դատարանով՝ ռոյալթիների պարտքը, որը ընկերությունը հրաժարվել է վճարել:

Apple-ը և Qualcomm-ը պայմանավորվածություն են ձեռք բերել 2019 թվականի ապրիլի 16-ին: