Բացահայտվել է Արմավիրի մարզում տեղի ունեցած դանակահարության դեպքը. մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ


19:00 , 2 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 1985թ. ծնված տղամարդու դանակահարության դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2019 թվականի մայիսի 1-ին` ժամը 21.15-ի սահմաններում, «Արմավիր» ԲԿ-ից ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ շրջանի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1985թ. ծնված Արմավիրի բնակիչը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ