Վայրի ախորժակ. Windows 10-ը հիշողության հսկայական ծավալ «կուտի»


23:00 , 2 մայիս, 2019

Microsoft-ը բարձրացրել է Windows 10-ի տեղադրման նվազագույն ծրագրային պահանջները մինչև 32 Գբ:

Մինչև մայիսյան թարմացումը, Windows 10-ի տեղադրման համար հիշողության ոչ մեծ ծավալ էր անհրաժեշտ՝ ընդամենը 16 Գբ: Microsoft-ը ձգտել է «տասնյակը», որքան հնարավոր է, կոմպակտ դարձնել, որպեսզի այն տեղավորվի էժան պլանշետներում: Սակայն մայիսին օպերացիոն համակարգի ախորժակը զգալիորեն կաճի և կհասնի 32 Գբ-ի:

16 Գբ կուտակիչներով հագեցած սարքավորումները (սովորաբար պլանշետներ և UMPC) չեն կարողանա աշխատել Windows 10 1903-ի հետ: Սա այն պատճառով, որ միայն օպերացիոն համակարգի ծավալը կկազմի նվազագույնը 16 Գբ, նաև լրացուցիչ 7 Գբ պահուստային հիշողություն կպահանջվի Reserved Storage գործառույթի կուտակային թարմացումների համար. այն գալիք մայիսյան 1903 թարմացման մասը կդառնա:

Քանի որ Windows 10-ի տեղադրման համակարգային պահանջները բարձրացել են մինչև 32 Գբ, այն OEM արտադրողներին կստիպի թողարկել 64 Գբ կամ ավելի պահուստային տարողությամբ սարքավորումներ: Դա վերաբերում է Windows 10-ի ինչպես 64-բիթանոց, այնպես էլ 32-բիթանոց տարբերակներին: