Քեյթ Միդլթոնը հրապարակել է դստեր՝ արքայադուստր Շառլոտայի նոր լուսանկարները՝ ի պատիվ նրա ծննդյան օրվա


22:00 , 2 մայիս, 2019

Մայիսի 2-ին Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի դուստրը՝ արքայադուստր Շառլոտան, չորս տարեկան կդառնա: Այս իրադարձության կապակցությամբ Քենսինգթոնյան պալատը հրապարակել է արքայադստեր նոր լուսանկարները: Ինչպես միշտ, որպես լուսանկարների հեղինակ հանդես է եկել Քեյթ Միդլթոնը, որին նույնիսկ արհեստավարժները հիանալի լուսանկարիչ են համարում: Քեմբրիջի դքսուհին ամեն անգամ անձամբ է լուսանկարում իր երեխաներին: