Հիլարի Քլինթոնը կոչ է արել 2020-ի ընտրությունները պաշտպանել Ռուսաստանից


20:00 , 2 մայիս, 2019

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ 2020-ին կայանալիք երկրի նախագահական ընտրություններն անհրաժեշտ է պաշտպանել օտարերկրյա միջամտությունից։ Դա տեղի է ունեցել MSNBC հեռուստաալիքի եթերում։

Նա ընդգծել է, որ դեմոկրատները կարող են պարտվել, եթե ընտրական գործընթացին այլ պետություններ միջամտեն։

«Եվ ես չեմ ցանկանում որևէ մեկին վախեցնել, բայց ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուր թեկնածու իմանա՝ այդ սպառնալիքը դեռ մնում է»,- ասել է Քլինթոնը։