«Գահերի խաղի» աստղը գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում


18:00 , 2 մայիս, 2019

Բրիտանացի դերասանուհի Սոֆի Թյորները, որը հայտնի է «Գահերի խաղում» Սանսա Սթարկի դերով, գաղտնի ամուսնացել է իր սիրելիի՝ երգիչ և դերասան Ջո Ջոնասի հետ, հաղորդում է Daily Mirror-ը:

Արարողությունը տեղի է ունեցել Լաս Վեգասում Billboard Music Awards մրցանակաբաշխությունից հետո: Միջոցառումը վարել է «Էլվիս Փրեսլին»: Տոնակատարության տեսանյութը հայտնվել է համացանցում:

Թյորները սոցցանցերում դեռևս լռություն է պահպանում: